ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Ազգային ժողովում

Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ պարգեւատրել է Ազգային ժողովի՝ Արցախյան պատերազմին մասնակցած մի խումբ աշխատակիցների: Գ. Սահակյանը բարձր է գնահատել ԱԺ աշխատակիցների՝ Արցախյան պատերազմի տարիներին հայրենիքին մատուցած ծառայությունը եւ շնորհավորել է նրանց հաղթանակի 70-ամյակի եւ Շուշիի ազատագրման առթիվ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք ամուսինն առանց կնոջ համաձայնության իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնել կնոջ հղիության ընթացքում:

Ալբերտ Հարությունյան (39 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծությունը կատարվում է միայն դատական կարգով, եթե՝
– բացակայում է ամուսնալուծության մասին ամուսիններից մեկի համաձայնությունը,
– ամուսիններից մեկը, չնայած առարկության բացակայության, խուսափում է ամուսնալուծությունը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնում կատարելուց,
– ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել դատական կարգով:
Դատական կարգով ամուսնալուծվելիս ամուսնությունը համարվում է դադարած դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից: Ինչպես դատական կարգով ամուսնալուծվելիս, այնպես էլ ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելիս ամուսնալուծությունը ենթակա է պետական գրանցման:
Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կարող է կատարվել ինչպես ամուսիններից երկուսի, այնպես էլ մեկի դիմումի համաձայն: Ամուսնալուծության գրանցումը կատարվում է անկախ ամուսնալուծության մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից: Ամուսնալուծության մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ամուսնալուծություն գրանցելու դեպքերում թույլատրվում է ամուսնալուծության գրանցումը լիազորագրով կամ ներկայացուցչի միջոցով:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ պատասխանում բացակայում է քաղաքացու տված կոնկրետ հարցի պատասխանը, նկատենք, որ անկախ օրենսդրական կարգավորումից, նախ եւ առաջ` բարոյական չէ, հղի կնոջը, սեփական երեխայի ապագա մորը չտեղեկացնելով, ամուսնալուծության դիմում ներկայացնելը: Ի վերջո, ինչպես կարելի է նման անպատասխանատու վերաբերմունք դրսեւորել դեռ չծնված փոքրիկի հանդեպ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ եթե շինարարություն է տեղի ունենում, ապա կա՞ն դեպքեր, երբ շինարարության թույլտվությունը պարտադիր չէ: Այսինքն՝ ո՞ր դեպքում չի պահանջվում թույլտվություն:

Միսակ Հարությունյան (49 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ առանց շինարարության թույլտվության կարող են կատարվել միայն ՀՀ օրենսդրությամբ ցածր ռիսկայնության աստիճանի (I կատեգորիայի) դասակարգում ունեցող օբյեկտները (շինարարական աշխատանքները), եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային oգտագործմանը եւ (կամ) չեն հակաuում uահմանված uերվիտուտներին:
Ցածր ռիսկայնության աստիճանի դասակարգում ունեցող օբյեկտների (շինարարական աշխատանքների) ցանկում աuտղանիշով նշված շենքերի արտաքին տեuքը փոփոխող ընթացիկ նորոգման, ինչպեu նաեւ ընդհանուր oգտագործման տարածքներում բարեկարգման աշխատանքների համար կազմվում է էuքիզային նախագիծ եւ համաձայնեցվում շինարարության/քանդման թույլտվություն տրամադրող իրավաuու մարմնի հետ /համայնքի ղեկավար, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ/: Հիմք՝ ՀՀ Կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 4-րդ կետ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տասնամյակներ շարունակ քաղաքի տեսքն աղճատող կիսակառույցներն այսօր ամենամեծ խնդիրներից մեկն են: Թեեւ Կառավարությունը ստացած օտարերկրյա վարկերից որոշ կառուցապատողների դրամական աջակցություն ցուցաբերեց, սակայն նրանցից եւ ոչ մեկն իր կիսակառույց շենքն ավարտին չհասցրեց: Կարծում ենք, որ Կառավարությունը պետք է շատ խիստ պատիժներ սահմանի ժամկետանց շինարարությունների համար՝ սկզբում սահմանելով վերջնաժամկետ, ապա դրա խախտման դեպքում` այդ շենքերը պետականացնելով:




Լրահոս