
Թուրքիայի Անթալիա քաղաքում մայիսի 10-ին հզոր պտտահողմ է գրանցվել, որը տեղաբնակների շարքում իրարանցում է հարուցել: Պտտահողմին ուժեղ անձրև ու կարկուտ է հաջորդել, որը մեծ վնասներ է հարուցել գյուղատնտեսությանը:
Երկրի իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունից քաղաքի քաղաքապետն հայտարարել է, որ տարերքի հասցված վնասները շուտափույթ կերպով կփոխհատուցվեն:
«Կարկուտը վնասել է երկու շաբաթ առաջ ցրտահարությունից փրկված բերքին: Ես իմ բոլոր քաղաքացիներին շուտափույտ վերականգնում եմ մախթում: Մենք կսկսենք աշխատել մեր քաղաքացիներին փոխհատուցում տրամադրելու ուղղությամբ»,- ասել է նա: