Armlur.am-ի տեղեկություններով, երեկ 3-րդ մասում թմրանյութի չարաշահման հետևանքով տղամարդ է մահացել: Մեզ հայտնի դարձավ, որ մահացողը 48-ամյա Նիկոլայ Հարությունյանն է, ով իրեն ներարկել էր բենզինի խառնուրդով թմրանյութ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, Ն. Հարությունյանն իր բնակարանում մի քանի ընկերների հետ է եղել, ովքեր, սակայն, Նիկոլայի պես չեն չարաշահել չափաբաժինը, և նրանց հաջողվել է փրկվել:
Նշենք, որ Շենգավիթում Նիկոլայ Հարությունյանին ճանաչողների շրջանում խոսակցություններ կան, որ նա երկար տարիներ թմրամոլ է եղել:
Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին մեր տեղեկությունն այն մասին, որ թմրանյութի չարաշահման հետևանքով նշված քաղաքացին մահացել է: Մեզ հայտնեցին նաև, որ ահազանգը ստացվել է մահացածի կնոջից: Վերջինս հայտնել է, որ Նիկոլայ Հարությունյանի ինքնազգացողությունը վատացել է, և նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել: Իսկ լուրերը, թե տղամարդն ընկերների հետ է եղել, ոստիկանությունից չհաստատեցին: