Գերմանիայի առաջնության 32-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն 2:0 հաշվով հաղթել էր «Հերտա»-ին: Դորտմունդյան ակումբի կազմում ամբողջ խաղին մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նա վազել է 11.64 կիլոմետր, կատարել 42 արագացում։ Հենրիխը գնդակին դիպել է 59 անգամ և կատարել 21 փոխանցում։ Whoscored.com վիճակագրական կայքը Մխիթարյանի խաղին տվել է 8.6 գնահատականը և նրան ճանաչել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: