
Թուրքիայի Մարաշ նահանգի Էլբիստանի շրջանում կինը չդիմանալով ամուսնու բռնություններին հեռացել էր տանից, սակայն երեխաների խնդրանքով կրկին վերադարձել: Տուն վերադառնալուց օրեր անց ամուսինը մի երեկո մտել է խոհանոց եւ մի քանի բառ փոխանակելուց հետո կնոջ գլուխը սկսել է պատերին խփել, որից հետո դանակով կտրել կնոջ քիթը, շուրթերը եւ մարմնի այլ մասեր, հետո կոտրել ձեռքերը: Մոր ձայները լսելուց հետո խոհանոց մտած երեխաները հոր ձեռքից վերցրել են դանակը եւ արյան մեջ կորած մորը փրկելու համար ոստիկանություն զանգահարել: Կնոջը ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Ամուսնուն ձերբակալել են, վերջինս հայտնել է, որ զղջում է կատարվածի համար: