
Pugedon ընկերությունը շրջակա միջավայրի մասին հոգ տանելու ու թափառող շներին կերակրելու արդյունավետ միջոց է հայտնաբերել: Ընկերությունը Թուրքիայի Ստամբուլ քաղաքի փողոցում ավտոմատներ է տեղադրել, որոնք կենդանիների համար կերի ամանն ուտելիքով են լցնում ամեն անգամ, երբ անցորդներն ավտոմատի մեջ են նետում օգտագործված պլաստմասե շիշը:
Վերամշակված շշերից ստացված եկամուտը փակում է կենդանիների կերի ծախսերը:
Ստամբուլում ավելի քան 100 հազար թափառող շներ ու կատուներ են ապրում: