Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածների հետազոտությունները հիմնականում ավարտվել են: “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վնասվածքներ ստացած շինարարներին դուրս է բերել շոկային վիճակից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Հետազոտությունների արդյունքներով` պատահարից տուժածներից միայն երկուսի վիճակն է գնահատվում ծանր։ Մյուսներն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։
Տուժածների վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ առողջահության նախարար Դերենիկ Դումանյանն այս պահին գտնվում է “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում։