
Ստամբուլի Բաշակշեհիր նահանգում սիրիացի փախստականների ու տեղի բնակչության միջև բախումներ են գրանցվել: Երեխաներից մեկը դանակի հարվածներ է ստացել, գրում է թուրքական «Հյուրիյեթը»:
Հրկիզվել են սիրիացիներին պատկանող բնակարաններ ու խանութներ: Երեկոյան կողմ կրակ է բացվել հյուրանոցի շենքի ուղղությամբ, որտեղ ապրել են 30 սիրիացիներ:
Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան:
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ապաստանել է ավելի քան 1.6 միլիոն սիրիացի փախստական: