
Դեռեւս չպարզված հանգամանքներում Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից վերելակի ճոպանը պոկվել է, ինչի հետեւանքով վերելակն ընկել է հորանում աշխատողների վրա: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 17.22-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, նախնական տվյալներով կան երկու զոհ եւ երկու տուժած: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման եւ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը, ինչպես նաեւ մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: