Մայիսի 17-ին Լոռիի, Սյունիքի, Տավուշի մարզերում կանցկացվի համայնքների խոշորացման վերաբերյալ տեղական հանրաքվե: Armlur.am-ը համայնքների խոշորացման թեմայով զրուցեց Սյունիքի մարզի Շինուհայր գյուղական համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանի հետ:
Նշենք, որ Շինուհայրը և ևս մի քանի համայնքներ միավորվելու են Տաթև համայնքի հետ: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց` դրա պատճառն այն է, որ մարզի ամենամեծ գյուղական բնակավայրն է:
«Գյուղի բնակչին չի հետաքրքրում միավորումը, չի հետաքրքրում, թե գյուղապետարանում քանի աշխատող կլինի, գյուղացուն միայն մի բան է հետաքրքրում` գյուղի վիճակի բարելավելը: Երբ հանդիպումների ժամանակ մարդկանց բացատրում ես, որ այս միավորման դեպքում կլինեն ներդրումներ, բնական է` գյուղացին կողմնակից է», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում