Մատը կտրած կալանավորն ասել է, որ առավոտից իրեն բուժօգնություն չեն ցուցաբերել. ՄԻՊ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մամուլում տարածում գտած 4 դատապարտյալի գործի առնչությամբ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը գտնվում է “Նուբարաշեն” ՔԿՀ-ում։ Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակից:
Խմբի աշխատակիցները հաստատել են, որ 4 դատապարտյալն էլ հացադուլ է հայտարարել: Նրանցից երկուսը կարել են բերանները, երրորդը մատն է կտրել, իսկ չորրորդ դատապարտյալին տեսնել չի հաջողվել, քանի որ նա գտնվում է իր գործով ընթացող դատական նիստին:
Մատը կտրած դատապարտյալը հայտնել է, որ առավոտից իրեն ոչ մի բուժօգնություն չեն ցուցաբերել, նույնիսկ ցավազրկող չեն ներարկել: Դատապարտյալները Մարդու իրավունքների պաշտպանին առանձին դիմումներ են ներկայացրել: 
Գրասենյակից հայտնում են, որ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն ու նաև հավելում, որ առաջինն են արձագանքել տեղի ունեցածին:
Նշենք, որ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող 4 դատապարտյալ հոկտեմբերի 22-ից հացադուլ էր հայտարարել` բողոքելով կայացված վճռի և կալանավայրում տիրող իրավիճակի դեմ: 
 




Լրահոս