Շրջակա միջավայրին հասցվել է մոտ 10 մլն դրամի ընդհանուր վնաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 04-08.05.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.65 միլիոն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 22 որոշում և հաշվարկվել է 9.83 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Այս մասին հայտնում են Բնապահպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 187.5 հազոր դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի վարույթին հանձնված գործերով կայացվել է 300 հազար դրամի ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 3.49 միլիոն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0 հազար դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 48.0 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազար դրամի:




Լրահոս