
Noble Partner վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները մեկնարկել են Վրաստանի Վազիանիի հրաձգարանում ու ռազմական օդանավակայանում, հայտնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը:
«Վրաց-ամերիկյան համատեղ զորավարժությունները մեկնարկում են Վազիանիի ռազմաբազայում: Մայիսի 11-ին ռազմական օդանավակայանի տարածքում կայացել է զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը: Զորավարժություններն առաջին անգամ ընթանում են Վրաստանում»,- ասվում է գերտեսչության հայտարարության մեջ:
Զորավարժություններին մասնակցում է շուրջ 600 ամերիկացի ու վրացի զինվորականներ: