
Երեւանի Սասնա-ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի բեռնատար ինքնաշեն վերելակը, որը պոկվել եւ ընկել էր, գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Այս մասին armlur .am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բեռներն իջեցնելու պահին պոկվել եւ ընկել է վերելակի հորանը: Պատահարի հետեւանքով զոհվել եւ վիրավորվել է երկուական անձինք: Շտապօգնության աշխատակիցները տուժածներին տեղափոխել են ,Արմենիաե հանրապետական բժշկական կենտրոն: Պարզվել է 2 տուժածի ինքնությունը` Խաչիկ Եփրեմյան (45 տ.), Գեւորգ Սաֆարյան (60 տ.): ԱԻն-ից խոստացել են տրամադրել լրացուցիչ տեղեկություն: