Սպորտի նախարարությունը Թբիլիսիի միջադեպն անհարկի աղմուկ բարձրացնել է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ Թբիլիսիում ընթացող կարատեի մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են հայ կարատեիստների վրա: Այս առնչությամբ Սպորտի նախարարը հրահանգել էր կապ հաստատել մեր պատվիրակության հետ` մանրամասները ճշտելու համար: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ Թբիլիսիում կայացած շոտոկան կարատեի 6-րդ առաջնության ժամանակ տեղի ունեցած միջադեպին այդ մարզաձևի Հայաստանի հավաքականը որևէ առնչություն չի ունեցել:

«Մենամարտի ընթացքում միմյանց հետ վիճաբանել են Վրաստանը ներկայացնող ջավախահայ և ադրբեջանցի մարզիկները, որից հետո ծեծկռտուքի տեսանյութը, առանց մանրամասները ճշտելու, որպես սկզբնաղբյուր են օգտագործել մի քանի լրատվամիջոցներ: Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն: Մինչ այդ, հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց»,- նշված է հաղորդագրության մեջ:




Լրահոս