
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: ժամը 18:40-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Քուչակ գյուղի հատվածում վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ և դիմել փախուստի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը Քուչակ գյուղի բնակչուհի, մոտ 70 տարեկան Նուշիկ Բարեյանն էր: