
Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Խանջյան փողոցում “ԳԱԶ-31213” մակնիշի ավտոմեքենա է բախվել “ՎԱԶ-2107” մակնիշի ավտոմեքենայի, ապա “ՎԱԶ-2107”-ը վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում Է քննություն: