Սաուդյան Արաբիան իր զինված ուժերը տեղակայել է Նաջրան քաղաքում՝ մոտեցնելով Եմենի հետ սահմանին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով սաուդյան Al-Hadath հեռուստաալիքին:
Նման անհրաժեշտությունը բանակում կապում են հուսիտ զինյալների կողմից Նաջրանի գնդակոծությունների հետ: Գրոհների արդյունքում զոհվել է մեկ մարդ՝ Պակիստանի քաղաքացի:
Ավելի վաղ սաուդյան թագավորը խոստացել է փրկել Եմենի բնակչությանը «սեկտանտային խմբավորումներից»: