
ԱՄՆ Գրինվիլ քաղաքի գազանանոցում անհայտ անձը գողացել է կարմիր կենգուրուի ձագին ու 4 այծի ձագի, փոխանցում է NBC News-ը:
Ընդ որում, փոքրիկ կենգուրուին գողացել են հենց մոր պարկից: Մայր կենգուրուն վնասվածքներ է ստացել:
Կենդանիներն անհետացել է մայիսի 6-ի առավոտյան: Կենդանիներին գազանանոցի աշխատակիցների ուժերով հայտնաբերելու փորձերը ոչ մի արդյունք չեն տվել: