Թեեւ ԲՀԿ-ն երեկ ակտիվ չէր ԱԺ նիստի ժամանակ, սակայն քվեարկությունների ընթացքում նրանք մի քանի «անակնկալ» մատուցեցին իշխանություններին: Այլընտրանքային ԲՀԿ խմբակցությունը գրեթե ողջ կազմով չմասնակցեց ո՛չ կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունների նախագծի (այն վերաբերում էր սիրիահայերին արտոնություններ տալուն), ո՛չ Սերժ Սարգսյանի ներկայացրած երկու միջազգային պայմանագրերի` «Օդանավի զավթման (առեւանգման) մասին տեղեկություն ստանալու դեպքում ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ուժերի հերթապահների գործողությունների կազմակերպման մասին» եւ «Հայրենական մեծ պատերազմում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների արիության եւ հերոսության հիշատակը հավերժացնելու մասին» համաձայնագրերի քվեարկությանը: Մինչ այդ, իշխող մեծամասնությունը տապալել էր ԲՀԿ-ական պատգամավորների՝ տնտեսական բնույթի մի քանի նախագծերի ընդունումը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ