ԱՆԵՐՈՐԴԻՆ` ՏԵՂԱԿԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը տեղակալ է նշանակել իր աներորդուն: Փորձեցինք թաղապետարանի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Արեւիկ Եղիազարյանից պարզել, թե Սարգսյանն իր աներորդուն որ արժանիքի համար է այդ  պաշտոնին նշանակել: ««Երեւան քաղաքում տեղական  ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետի համաձայն` վարչական շրջանի ղեկավարն ընդունում եւ ազատում է տեղակալին: Նույն օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տեղակալի պաշտոնը հայեցողական է, եւ այդ պաշտոնում սեփական հայեցողությամբ  նշանակում է վարչական շրջանի ղեկավարը: Տվյալ պաշտոնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը նշանակել է Գեւորգ Ֆրունզի Հովհաննիսյանին` հաշվի առնելով նրա մասնագիտական պատրաստվածությունը, փորձը կառավարման ոլորտում եւ կենսագրությունը»,-եզրափակեց ՀԿԼՎ պատասխանատուն:




Լրահոս