Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը երեկ հայտարարել է, որ 2012թ. 3-րդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, ԶԼՄ-ների իրավունքների խախտման 16 դեպք է գրանցվել, ինչը երեքով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված դեպքերից. «Այս տարի դեպքերի քանակն ավելացել է այն պատճառով, որ սեպտեմբեր ամսին տեղի ունեցան ՏԻՄ ընտրությունները: Իսկ ընտրությունների ժամանակ միշտ էլ դեպքեր գրանցվում են»:
ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ