Ի՞նչ գործ ունի ազնիվ, աշխատասեր մարդը ուղնուծուծով կոռումպացված պետական կառավարման համակարգում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին իշխանական լրատվամիջոցներում պարբերաբար կարելի է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գովազդին: Սա արվում է այն լուրերի ֆոնին, ըստ որոնց՝ պաշտպանության նախարարը համարվում է Սերժ Սարգսյանի հիմնական «թագաժառանգի» թեկնածուն: Իշխանական լրատվամիջոցները ջանք չեն խնայում՝ Սեյրան Օհանյանին դրական լույսի ներքո ներկայացնելու համար:

seyran-ohanyan-600x337

 

Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը «Գործից դուրս» խորագրով ֆիլմ հեռարձակեց՝ պատմելով, թե ինչ ծանրաբեռնվածությամբ է աշխատում Օհանյանը եւ ինչպես չի հոգնում: Սակայն ամենակարեւոր հարցը, որ իշխանական PR մասնագետները չեն տալիս, հետեւյալն է՝ ինչ գործ ունի ազնիվ, աշխատասեր մարդը ուղնուծուծով կոռումպացված պետական կառավարման համակարգում, կամ ինչպես կարող է պաշտպանության նախարարն ազնիվ մարդ լինել, եթե նրա ենթակայության գեներալիտետի մեծ մասը բանակին զինելու եւ զինվորներին կերակրելու համար հատկացված գումարների հաշվին միլիոնատերեր են դարձել: Նույն Օհանյանի ստվերային կարողությունների մասին եւս լեգենդներ են շրջում: Սակայն այս հարցերի մասով իշխանական քարոզիչները լռում են. նրանք բավարարվում են գովազդով՝ հույսով, որ ինչքան սուտը շատ պտտվի, այնքան իրական կթվա»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս