Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանն Արցախում բավականին սառն են իրար բարևել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսյան եռատոնին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր տեղեկություններով, հիմնականում շփվել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Լրատվամիջոցներից մեկը զետեղել էր Ստեփանակերտում նրանց երեկոյան զբոսանքի տեսանյութը: Երեւի ՀՀ եւ ԼՂՀ նախկին նախագահներն իրենց վերադարձի պլաններն են քննարկելիս եղել: Քոչարյանն Արցախ էր գնացել որդու՝ երգչուհի Սիրուշոյի ամուսնու՝ Լեւոնի հետ, նրանք իջեւանել են «Արմենիա» հյուրանոցում: Երկրորդ նախագահը նաեւ ակտիվորեն շփվել է զինվորականության, Արցախում հայտնի գործիչների, «ՎիվաՍելի» տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՀՅԴ անդամների հետ, իսկ ԼՂՀ ներկայիս նախագահ Բակո Սահակյանի հետ՝ ավելի քիչ:

Եռատոնի միջոցառումներին մասնակցելու նպատակով ԼՂՀ մեկնած վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ Քոչարյանն առանձին հանդիպում, զրույց չեն ունեցել: Ավելին՝ միջոցառումների մեկնարկին, երբ առավոտյան Քոչարյանը մոտեցել է կանգնածներին, Աբրահամյանն ու երկրորդ նախագահը բավականին սառն են իրար բարեւել: Ուշագրավ է, որ Հայաստանից մեկնած պաշտոնյաները հերթ են կանգնել Քոչարյանին բարեւելու եւ նրա հետ շփվելու համար: Հատկապես կարոտած են եղել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը, Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ԱԻ եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, գրող Զորի Բալայանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս