Կարո Կարապետյան-Գոհար Ենոքյան գործի նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությանն արդեն մեկ շաբաթ է՝ չի հաջողվում կազմակերպել նախկին ԱԺ պատգամավոր, ԲՀԿ անդամ սպանություն նախապատրաստելու մեջ կասկածվող Գոհարիկ Ենոքյանի եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Կարո Կարապետյանի առերեսումը: Վերջինս, ինչպես հայտնի է, նույն գործով անցնում է որպես տուժող, քանի որ ենթադրվում է, որ Գոհարիկ Ենոքյանը հենց նրա սպանությունն է ցանկացել նախապատրաստել:

Ըստ հատուկ քննչական ծառայության մեր աղբյուրների՝ այն պահից, երբ ազատ արձակվեց Գոհարիկ Ենոքյանը, ՀՔԾ-ում շարունակվող նախաքննության ընթացքը գլխիվայր շուռ է եկել: Մի տեսակ ամեն ինչ դանդաղել է, եւ քննչական գործողություն, որպես այդպիսին, չի կատարվում: Քննիչները նույնիսկ տպավորություն ունեն, որ սպասողական իրավիճակ է ձեւավորվել, եւ ինչ-որ մեկի խոսքից հետո նոր պետք է որոշվի գործի ընթացքը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս