Արդարադատության նախարարությունում խուճապ է. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Երեկ արդարադատության նախարարության ենթակայությամբ գործող քրեակատարողական վարչությունում խուճապային տրամադրություն էր: Կալանավորներից մեկի կինը ամբողջ վարչության աշխատանքը տասնհինգ րոպեով «խաթարել» էր, սենյակներից աշխատակիցները դուրս էին «թափվել»՝ դիտելու, թե ինչ է կատարվում: Շենքով մեկ բարձր գոռում էր միջին տարիքի քաղաքացին` բաժիններից մեկի ղեկավարին վիրավորելով ու մեղադրելով տասը հազար դոլարի կաշառք պահանջելու մեջ:

Գաղտնիք չէ, որ կալանավայրերում բավականին «կլորիկ» գումարներ են պտտվում: Հավանաբար, ՔԿՀ բաժնի պետերից մեկը որոշել էր ինքն էլ օգտվել, բայց կնոջ բարձրացրած աղմուկից հետո, դժվար թե համարձակվի այդ մասին նորից մտածել: Առաջիկայում կփորձենք պարզել, թե ինչ էր կատարվել, ու կալանավորի հարազատն ում էր մեղադրում կաշառք պահանջելու մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս