Վարդան Սեդրակյանը ՔԿՀ-ում թութակ է պահում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 5 հատ թութակ է պահում: Վարդան Սեդրակյանի կինը` Ռուզաննա Սեդրակյանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ թութակները ՔԿՀ-ում եղել են մինչ իր ամուսնու այնտեղ տեղափոխվելը: «Ամուսինս ինքնաբուխ չի որոշել թութակ բերել տալ եւ պահել: Դրանք ՔԿՀ-ում եղել են ու որպեսզի ցրտից չսատկեն, նա տարել է իր խուց եւ պահում է»,- ասաց Ռուզաննա Սեդրակյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս