ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրվա ղեկավարները պետք է մտածեն ոչ թե իրենց իշխանությունն ամրապնդելու եւ ամեն գնով վերարտադրվելու, այլ պետությունը եւ պետական ինստիտուտներն ամրապնդելու մասին»:

Վարդան Օսկանյան «Հենարան»

ԲՀԿ-ական պատգամավորն արդեն իրեն նախագահի թեկնածու է պատկերացնում եւ լուրջ փորձեր անում՝ տարբերվելու իր խմբակցության անդամ մյուս պատգամավորներից: Նա կոչ է անում ոչ թե մտածել վերարտադրվելու, այլ պետականության մասին: Իհարկե, համաձայն ենք պարոն Օսկանյանի հետ, բայց էլի չենք կարողանում մոռանալ, որ նա 10 տարի եղել է ՀՀ ԱԳՆ ու 10 տարի շարունակ ՀՀ երկրորդ նախագահի հետ ամեն ինչ արել է՝ վերարտադրվելու համար. 2004-ի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերվա ջարդ, 2008-ի մարտի 1 արյունահեղություն: Մոռացա՞ք, թե՞ դրանց մասին արգելված է խոսել:




Լրահոս