Պեպե Ռեյնան որակազրկվել է երկու խաղով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Պեպե Ռեյնան երկխաղյա որակազրկում է ստացել և Գերմանիայի ընթացիկ առաջնությունում այլևս թիմին չի օգնի, հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության կայքը (DFB):

Գերմանական ակումբը շաբաթ օրը պարտվել էր «Աուգսբուրգ»-ին ` 1:0 հաշվով: Ռեյնան ակումբի կազմում խաղադաշտ էր դուրս եկել հենց առաջին իսկ րոպեներից, սակայն խաղաց ընդամենը 13 րոպե` ստանալով կարմիր քարտ, որից հետո նշանակվեց նաև 11-մետրանոց հարված:  Երկուշաբթի որակազրկման հարցերով զբաղվող հանձնաժողովը որոշում է կայացրել երկու խաղով որակազրկել Ռեյնային: Այդ կերպ դարպասապահը չի կարողանա մնացած խաղերում օգնել թիմին:




Լրահոս