
«Խայտառակ չեն արձանագրությունները, եւ հետո, այդ հարցը ՀՀ նախագահի որոշման խնդիրն է, եւ դեռ որեւէ արձագանք չենք ստացել նրանից»:
Այսպիսով՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի նախադասության մեջ երկու բացահայտում է անում. նախ, որ հայ-թուրքական արձանագրությունները լավն են, խայտառակ չեն, բացի այդ՝ Սերժ Սարգսյանը չի ցանկանում այդ արձանագրությունների հարցը փակել: Սա նշանակում է, որ թուրքերի հետ քիրվայություն անելու գործընթացն ընդամենը հրապարակավ չի շարունակվում: Իսկ մեզ թվում էր, որ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման արձանագրությունները պետք է այլ վերաբերմունքի արժանանային, բայց ոչ: Ամեն ինչ առաջվանն է՝ կրկին: