Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ արհամարհեց իր իսկ ժողովրդին (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրիտցիները, ինչպես նախապես պլանավորել էին, այսօր առավոտյան ժամը 9:00-ից Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում փորձեցին հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Չնայած նրանք հույս չունեին, որ Ս. Սարգսյանն իրենց կմոտենա, այնուամենայնիվ, սպասեցին մինչև նախագահի շարասյունն անցավ` իրենց երկրորդ անգամ արհամարհելով: Շարասյան անցնելու ժամանակ նաիրիտցիները բղավում էին «պարտքի մարում»: «Ականջները փակա, երևի չի լսում մեզ կամ չի տեսնում»,- ասում էին հավաքվածները:

11256447_907539875985392_1402371330_n

Վերջիններս հուսահատված բարձրացան Բասղրամյան 26` նստավայրի դիմաց իրենց բողոքի ակցիան շարունակելու: Նաիրիտցիներից մեկը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը բնավ հույս չունի, որ իրենց աշխատավարձը կվճարեն: Իսկ մեկ այլ աշխատակից ասում էր. «Իրենք չեն ասում, որ չեն վճարի, բայց այսօր վաղն են անում, ինչ ավելի վատ է»:

Նշենք, որ աշխատակիցները հինգշաբթի օրվանից սկսում են նստացույց անել նախագահական նստավայրի դիմաց:

11122559_907539949318718_2078347295_n

11215932_907539935985386_443881793_n

11251579_907539939318719_1460728257_n

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս