
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր է երկարաձգել ակումբի հետ առկա պայմանագիրը:
Ինչպես հայտնում է Marca-ն, դարպասապահը որոշել է մադրիդցիների հետ նոր պայմանագիր ստորագրել: Աղբյուրի տվյալներով, Կասիլյասին չեն անհանգստացնում այն լուրերը, որ իսպանական ակումբը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայով: Տեղեկություններ կան, թե վերջինս պատրաստ է մադրիդցիների հետ պայմանագիր ստորագրել: