Նեպալում 7.4 բալ հզորությամբ նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նեպալում նոր ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, որոնց հզորությունը կազմել է 7.4 բալ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Նամչե-Բազար բնակավայրից 68 կմ արևմուտք, ցնցումների օջախը եղել է 10 կմ խորության վրա:

Ինչպես BBC-ին հայտնել են ականատեսները՝ ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանում ու Աֆղանստանում:

Զոհերի ու ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում:

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նեպալում 7.9 բալ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Կարմիր խաչի տվյալներով՝ երկրաշարժի զոհն է դարձել ավելի քան 8400 մարդ, ևս 17.500-ը վիրավորվել են:




Լրահոս