Այսօր վաղ առավոտից ՀՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը չի գործում: Իմանալու համար՝ ինչն է խնդիրը, Armlur.am-ը կապ հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Աևծրուն Հովհաննիսյանի հետ, ով նշեց, որ ինքն այս պահին սահմանում է և չգիտի՝ ինչն է կայքէջի չգործելու պատճառը: Մեր զրուցակիցը չբացառեց, որ հնարավոր է` տեխնիկական խնդիրներ լինեն:
Նշենք, որ հնարավոր է նաև հաքերային հարձակում լինի: Հիշեցնենք, որ այսօր զինադադարի հաստատման 21-րդ ամյակն է: