
Ադրբեջանի Ջալիլաբադ քաղաքում ինքնասպան է եղել Ղարաբաղյան պատերազմի վետերան: Ադրբեջանական Qafqazinfo կայքը հայտնում է, որ Ղարաբաղյան պատերազմի վետերան Հասան Աբիդինովը կախաղան է բարձրացել բնակելի տան կաթսայատանը:
Աբիդանովը եղել է ամուսնացած ու ունի երկու երեխա:
Ադրբեջանական կայքը տեղեկացնում է, որ փաստի առթիվ կատարվում է հետաքննություն:
Հավելենք, որ Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում: Սակայն ադրբեջանական մամուլի համաձայն՝ 2014 թ. երկրում 160 ինքնասպանության դեպք է գրանցվել, որոնց թվում շատ են ինքնահրկիզված ու կախաղան բարձրացած Ղարաբաղյան պատերազմի վետերանները: