
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինից տեղեկանում ենք, որ մայիսի 7-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հիմնարկի գլխավոր դարպասներից ներս՝ չորս մետր հեռավորության վրա՝ տնկիների մոտ, հայտնաբերել և առգրավել են 10,5 գրամ կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: