
«Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ծառայություններով: Անգլիական ակումբի ղեկավարները մտադիր են հրավիրել իտալացի մասնագետին, եթե Խոսեպ Գվարդիոլան հրաժարվի գլխավորել թիմը:
Նշենք, որ «Ռեալ»-ում Անչելոտիի գործերն այնքան էլ լավ չեն ընթանում: Նա կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից, եթե «արքայական ակումբ»-ը չդառնա Չեմպիոնների լիգայի գավաթակիր կամ չնվաճի Պրիմերայի չեմպիոնի տիտղոսը: