Նիկիտա Սիմոնյանը քննադատել է «Տերեկ»-ի մարզչական շտաբին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը քննադատել է Մոսկվայի «Սպարտակ»-ի մարզչական շտաբին: Դա տեղի է ունեցել Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրի «Տերեկ» – «Սպարտակ» (4:2) խաղից հետո:

«Թիմում ոգի ու կարգ պետք է ստեղծի մարզիչը: Եթե թիմը չունի անհրաժեշտ կարգ և  ոգի, ապա դա մարզիչի մեղքն է: «Տերեկ»-ի դեմ խաղը բացասական իմաստով կմտնի «Սպարտակ»-ի պատմության մեջ, երբ ունենալով քանականան առավելություն` 4 գոլ բաց են թողնել երկրորդ խաղակեսում:

Շատ զարմացա, երբ Անդրեյ Տիխոնովը «Սպարտակ»-ի փոխարեն հայտնվեց «Կրասնոդար»-ի մարզչական շտաբում: Այժմ «Կրասնոդար»-ն ավելի դիտարժան խաղ է ցուցադրում, քան «Սպարտակ»-ը,- նշել է նա:




Լրահոս