Վարդենիսի փոխոստիկանապետը գիշերը մեքենան հարվածել է «Ժամացույցի» գործարանի պատին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` մայիսի 10-ին Վարդենիսում ոստիկանի մասնակցությամբ պատահար է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` նա ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի տեղակալ Շիրակ Բաղդասարյանն է: Նշենք, որ Վարդենիսում լուրեր են շրջանառվում, թե փոխոստիկանապետը ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ինչի արդյունքում չի կարողացել կառավարել իր «Opel» մակնիշի մեքենայի ընթացքը, և այն հարվածել է «Ժամացույցի» գործարանի պատին: Բարեբախտաբար, ոստիկանը չի տուժել:

Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ին վստահեցրին, որ փոխոստիկանապետը հարբած չի եղել՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ոչ աշխատանքային օր:




Լրահոս