Չեխիայի նախագահը կոչ է արել չեղյալ հայտարարել ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդեմ Ռուսաստանի ԵՄ պատժամիջոցները կարող են չեղյալ հայտարարվել, քանի որ Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակն այս պահին բավարար է, կարծում է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

«Հուսով եմ, որ Արևելյան Ուկրաինայում իրավիճակը, որտեղ այժմ արդեն փաստացիորեն քաղաքացիական պատերազմ չի ընթանում, բավարար է: Ես անգամ կհավելեմ, որ պատժամիջոցները կարելի է ամբողջությամբ չեղյալ հայտարարել և, միգուցե, անգամ մինչ տարեվերջ»,- հայտարարել է նա «Коммерсант» թերթին:

«Կարծում եմ, որ ռուս քաղաքական գործչի բոլոր պաշտոնական քայլերն այսօր հաստատում են, որ Արևելյան Ուկրաինա ոչ մի ներխուժում չի լինի»,- ընդգծել է Չեխիայի նախագահը:




Լրահոս