Չինաստանի Գույչժոու նահանգի թատրոնում փորձի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 8 մարդ: Այնտեղ 80 մարդուց բաղկացած երգչախմբի դերասաններն ընկել են փլված բեմի մեջ: Միջադեպը գրանցվել է մայիսի 9-ին:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Տեղի իշխանությունների տվյալներով՝ նրանցից 2-ը լուրջ վնասվածքներ են ստացել ու ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել:
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, ելույթի է պատրաստվել ոստիկանական երգչախումբը: Դերասանները պետք է մասնակցեին Աշխատավորների օրվան նվիրված համերգին: Սակայն միջադեպից հետո համերգը չեղյալ է հայտարարվել: