Վրաստանի վարչապետն ու ԱՄՆ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչը քննարկել են անվտանգությանն առանչվող հարցեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում հանդիպել է Եվրոպայի հարցերով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն, նախագահի հատուկ օգնական Չարլզ Կապչանի հետ ու քննարկել երկրի անվտանգությանը վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում է «Новости-Грузия» գործակալությունը, կողմերը քննարկել են Վրաստանի ու ԱՄՆ միջև հարաբերությունների լայն սպեկտոր, խոսակցությունը վերաբերվել է նաև Վրաստանի եվրոպական ու եվրոատլանտյան ինտեգրմանը, ինչպես նաև Ռիգայում մայիսի 21-22 «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին նախապատրաստությանը:

Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունից հայտնել են, որ ԱՄՆ Վրաստանի համար հանդիսանում է բարեկամ երկիր ու կարևոր ռազմավարական գործընկեր:




Լրահոս