Armenian text to speach

Նախարարը հանդիպեց փլուզումից տուժածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնում այցելեց փլուզումից տուժածներին, զրուցեց նրանց հետ։ Բժիշկները նախարարին ներկայացրեցին յուրաքանչյուրի հետազոտությունների արդյունքները, ախտորոշումները։
Դերենիկ Դումանյանը “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի տնօրինության հետ քննարկեց հոսպիտալացվածների բուժման գործընթացը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Դերենիկ Դումանյանը նշեց, որ կատարվում են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և բժշկական միջամտությունները։ Այս պահի դրությամբ տուժածներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր։ Փլուզումից տուժածների բուժման գործընթացը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության և “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի տնօրինության անմիջական հսկողության ներքո։



Լրահոս