Ժողովուրդ. Հայաստանի եվ Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն առաջիկա շաբաթ օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարելի է վստահաբար փաստել, որ Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպման հարցն արդեն լուծված է և ըստ “Ժողովուրդի” տեղեկությունների այն կկայանա առաջիկա շաբաթ օրը: Ի՞նչ սպասելիքներ կան, և արդյոք այդ հանդիպումը ինչ-որ բան կփոխի արցախյան հիմնահարցի լուծման գործում: “Ժողովուրդ”-ի այս հարցին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասել է. “Սաֆարովի դեպքից հետո սա չի կարող հերթական հանդիպումը լինել, և բնական է` հիմնական թեման լինելու է Սաֆարովի դեպքը: Համանախագահները պետք է քննարկեն, թե Սաֆարովի դեպքն ինչ վնաս է հասցրել այս ամենին, խոսքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականության մասին է, որը, բնական է, լուրջ խոչընդոտ է` բանակցային գործընթացի հետ կապված”:




Լրահոս