Հասարակ ստվարաթղթե տուփը կզբաղեցնի Ձեր երեխային երկար ժամանակով (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեխաները մշտական անհանգստություն են: Ցանկացած, նույնիսկ ամենապայծառ խաղալիքներից, փոփոխվող խաղերից ու գրքերից նրանք շատ արագ ձանձրանում են, և պարբերաբար ստիպված ենք լինում թարմացնել նրանց հավաքածուն: Սակայն կա մի իր, որն «ունակ» է տևական ժամանակ զբաղեցնել փոքրիկին: Խոսքը սովորական ստվարաթղթե տուփի մասին է:

Ստորև ներկայացնում ենք մի քանի իր, որոնք հնարավոր է պատրաստել ստվարաթղթից: Փորձեք` կառուցեք ինչ-որ բան փշրանքներից, իսկ երբ այն կրկին կձանձրացնի Ձեր երեխային, ևս մի տուփ միացրեք եղածին, և թողեք երեխան ինքն ինչ-որ բան փորձի ստեղծել եղածից:

Եվ այսպես, Դուք կարող եք երեխայի համար երկհարկանի ավտոտնակ պատրաստել:

гараж для машинок

Մեծ տուփից հնարավոր է նաև հիանալի մանկական փոստ ստանալ:

детская почта

Հավաքովի տնակ:

домик из картонной коробки

Կամ տնակ՝ տուփերի մի քանի հատվածներից, որը հետագայում կարելի է գունազարդել:

картонный домик

картонный домик2

Իսկ այս մեկը նման է փոքրիկ ամառանոցի: Ներսում անգամ խոհանոց և նստելու համար հարմար տեղ կա:

картонный домик3

Տուփից կարելի է պարզապես նավակ պատրաստել:

кораблик

Իսկ եթե Ձեր տանը մեծ սենյակ կա, ուրախացրեք Ձեզ և Ձեր երեխային լաբիրինթոսով:

Лабиринт

Կարելի է «արտասովոր» մեքենա պատրաստել:

машинки для детей

Մինի-գոլֆ:

мини-гольф

Տուփերից նաև մանկական խոհանոց կարելի է ստեղծել:

мини-кухня

Եվ վերջում՝ լվացքի մեքենա:

стиральная машинка




Լրահոս