
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Սոչիում հանդիպման ժամանակ իր ամերիկացի գործընկերոջը մի քանի նվերներ է մատուցել, մասնավորապես՝ կրասնոդարյան լոլիկ ու կարտոֆիլ, հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխտնօրեն Մարիա Զախարովան:
«Լավրովը Քերիին նվիրել է կրասնոդարյան լոլիկ ու կարտոֆիլ, որը հեռավոր բարեկամական կապերի մեջ է գտնվում այն լոլիկի ու կարտոֆիլի հետ, որոնք ժամանակին Լավրովի համար բերել էր իր ամերիկացի գործընկերը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:
Զախարովայի խոսքերով՝ ռուսական կողմը Քերիին նաև նվիրել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի խորհրդանիշով վերնաշապիկ: