Ջուդիթ Ֆարնվորթը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր դեսպան։ 2015թ. սեպտեմբերին դեսպանը կփոխարինի այդ պաշտոնում Քեթրին Լիչին, որը այլ դիվանագիտական պաշտոն կզբաղեցնի։
«Ես ուրախ եմ Հայաստանում Բրիտանիայի դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Դա մեծ առավելություն է ծառայել նման հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող երկրում։ Հիմնվելով ներկայիս դեսպանի եւ դեսպանատան թիմի նվաճումների վրա՝ ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի կառավարության հետ իմ հետագա աշխատանքին՝ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդման համար»,- նշել է Ֆարնվորթը։
Ֆարնվորթը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում իր աշխատանքը սկսել է 1991թ.-ից եւ այս պահին զբաղեցնում է Ղրղզստանում Բրիտանիայի դեսպանի պաշտոնը։ Նա որպես վերլուծաբան է աշխատել Ուկրաինայում, Չեխիայում, Լատվիայում եւ Ղրղզստանում։