
“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ուշադրություն է հրավիրել վարչապետ Տիգրան Սարգսյանի` նախօրեին արած հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանն իրենց քարտ-բլանշ է տվել` գնումների ոլորտում չարաշահումների դեմ պայքարելու համար: “Ի՞նչ է նշանակում` Ս. Սարգսյանը պետք է քարտ-բլանշ տա նման հարցերը լուծելու համար: Բոլորը սպասեն, որ նախագահն ասի` եկել է պահը, սկսեք այդ գործերով զբաղվել, ծիծաղելի է: Վարչւսպետը եթե “քարտ-բլանշ” արտահայտությունն է օգտագործում, նշանակում է` մինչև հիմա այդ “քարտ-բլանշը” չկար, այդպես նա մեղադրանք Է ներկայացնում նաև նախագահին”,- ասել է Արմեն Ռուստամյանը: