Զարհուրհելի միջադեպ է գրանցվել Հոնկոնգի առևտրի կենտրոններից մեկում: Անսպասելիորեն հագուստի խանութի առաստաղից ներս է խուժել 25 կգ կշռող վայրի վարազը: Հայտնվելով փակ տարածությունում` կենդանին խուճապի է մատնվել ու սկսել ամեն ինչ ցաք ու ցրիվ անել իր ճանապարհին:
Բարեբախտաբար խանութի աշխատողներից ու այցելուներից ոչ ոք չի տուժել, հայտնում է Guardian-ը: