Գաղտնիք չէ, որ շատ քաղաքական վերլուծաբաններ ամեն օր տարաբնույթ պատվերներ են ստանում՝ վերլուծելու, ներկայացնելու քաղաքական իրավիճակը Հայաստանում նաեւ կանխատեսելու ապագա զարգացումները: Իհարկե, ոմանց մոտ ստացվում է հետաքրքիր նրբերանգների վրա «խաղալով» որեւէ նոր միտք հայտնել: Բայց իրականում պետք է խոստովանենք, որ նորանկախ Հայաստանում երբեւէ իշխանությունը չի փոխվել: Փոխվել են ընդամենը նախագահների դեմքերը:
Հիմա փորձենք բացատրել պնդումը՝ ներկայացնելով ՀՀ պետական իշխանության ղեկն իրենց ձեռքը վերցրած երեք կարեւորագույն պաշտոնյաների անցած ուղին:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին (1991-1998)
Սերժ Սարգսյանը՝ 1990 թվականին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր:
1993-1995թթ՝ ՀՀ ՊՆ
1995-1996թթ` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ԱԱ նախարար:
1996-1999 թթ՝ ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք
1999 թվականին` ՀՀ ԱԱ նախարար:
1999-2000 թթ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
2000-2007թթ՝ ՀՀ ՊՆ
2007-ին ՀՀ վարչապետ (այսօր նախագահ)
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Տեր-Պետրոսյանի օրոք
1995-1999թթ. ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր:
1995-1996թթ. Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ:
1996-1998թթ. Արտաշատի քաղաքապետ:
Ռ. Քոչարյանի օրոք
1998-2000թթ. ՀՀ Արարատի մարզի մարզպետ:
2000-2001թթ. ՀՀ տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար:
2001-2002թթ. ՀՀ ՏԿՆ
2002-2005թթ. ՀՀ ՏԿ եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար:
2005-2007թթ. ՀՀ ՏԿՆ` համակարգող նախարարի գործառույթներով:
2007-2008թթ. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՏԿՆ
Սերժ Սարգսյանի օրոք
2008-ից մինչ օրս ԱԺ նախագահ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Տեր-Պետրոսյանի օրոք
1990-1995 թթ. – ՀՀ ԳԽ պատգամավոր
1995-1998 թթ. – Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
Ռ. Քոչարյանի օրոք
1998-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Սերժ Սարգսյանի օրոք՝
2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ
Այսպիսով, հայ հասարակությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ձեռքը պարզապես «կրակն է ընկել»: Նրանք պարբերաբար տարբեր եղանակներով իշխանությունը 21 տարի է, ինչ փոխանցում են միմյանց՝ շարունակելով պայքարել իշխանության սեփական չափաբաժինը պահելու համար: Եւ այսօր խոսել Հայաստանում քաղաքական գործընթացների մասին, մի տեսակ անիրական է: